ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
23.10.2022 | 09:42

Հաճախ եմ խորհել․ ինչ կանեի, եթե չլիներ նաև այս փրկված հողը: Գառնո ձորում ես մի քարափ գիտեմ, որի տակ գարնանը կապույտ մանուշակների հեղեղ է լինում:
Ի՛նչ կանեի կյանքում, եթե չունենայի այդ ձորն ու քարափը:


Մի անգամ Հառիճ էինք գնացել, վերադարձանք Մանթաշի հովիտով: Ճանապարհին յոթ անգամ անձրև տեղաց, ու յոթ անգամ ծիածան կապեց: Օդն արտույտներով էր լի: Թնդում էր նրանց խմբերգը՝ որպես հեթանոսական լուսաբուխ աղոթք ու արարողություն:
Ի՞նչ կանեի, եթե չունենայի այդ հովիտը:


Աշխարհում իմ ամենասիրած տեղերից մեկը Զվարթնոցն է:
Ի՞նչ կանեի, եթե չունենայի այդ տապալված գեղեցկությունն ուզածս ժամանակ տեսնելու հնարավորությունը:


Բայց հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու: Իսկ այդ ոգու ամենամեծ կրողը պոեզիան է: Անգամ նրանք, ովքեր պոեզիա չեն կարդում, միևնույն է՝ իրենց համար իսկ աննկատելի այդ պոեզիայի մթնոլորտում են ապրում: Եվ քանի դեռ ժողովուրդը բանաստեղծներ է ծնում, ուրեմն կենսունակ է, կենսունակ է նրա լեզուն:


Վահագն Դավթյան

Դիտվել է՝ 10643

Մեկնաբանություններ